Ճամփորդություն դեպի Թալին

Այսօր ավագ դպրոցի սովորողների և Ակների հետ գնացել էինք Արագածոտնի մարզի Ներքին Թալին գյուղը և Թալին քաղաք: Կրթահամալիրում Ձմեռային ազգագրական փառատոնն է և Ակներով ակտիվ մասնակցում ենք բոլոր միջոցառումներին, գնում ճամփորդություններ: Այսօր էլ Ներքին Թալին գյուղ էինք գնացել՝ Դաշտադեմի ամրոցը տեսնելու: Ճիշտ է կրթահամալիրի իմ գործունեության մասին շատ չեմ պատմում, բայց այսօր ճանապարհին քննարկում էինք, որ բլոգը բացի ուսումնական լինելուց հետագայում կարող է դառնալ ինձ համար արխիվ և որոշեցի վերսկսել պատումներս հենց այսօրվանից: Օրը շատ հագեցած էր ազգային և հոգևոր երգերով, ավանդական պարերով: Հրապարակում եմ օրվա հիշարժան կադրերը:

Оставьте комментарий