Ուսումնական մայիս

Մայիսի 2-4

Կարդում ենք արևմտահայերեն  2.05 — 20,05
Նախագիծ «Քերթողաբոյլ»

 Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար
Նա մահացավ հերոսաբար իր կյանքը զոհելով իր սիրելիի համար:
մասամբ
Ես մասամբ եմ հիշում այդ օրը, բայց միևնույն է ամեն մի դրվագը հիշելուց մի հաճելի դող է անցնում մարմնովս:
փոքր-ինչ
Ես փոքր-ինչ հոգնած եմ, թույլ տվեք քնել:
ամենուրեք
Ամենուրեք այդ նույն օծանելիքի հոտն է:
լիովին
Այս դասընթացը լիովին գոհացրեց իմ սպասելիքները:

Գործնական քերականություն
Մայիսի 6-10

Գրականություն
Սոմերսեթ Մոեմ«Ճպուռն ու մրջյունը»

Գործնական քերականություն

Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Մայիսի 13-17
Մայիսյան ստեղծագործական հավաք

Գրականություն

Վիլյամ Սարոյան«Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը»

Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

  • Շարահյուսություն. նախադասություն, տեսակները՝ երկկազմ, միակազմ, թերի, բառ-նախադասություն:
  •  Նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ, դրանց հետ կապված կետադրությունը։
  • Բարդ նախադասություն, տեսակները։ Բարդ ստորադասական նախադասություն, գերադաս և ստորադաս նախադասությունների կապակցումը:
  • Ստորադաս նախադասությունների տեսակները:
  • Դերբայական դարձված։
  • Բարդ նախադասության փոխակերպումը պարզի, ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի և հակառակը:

Գործնական քերականություն

Մայիսի 20-24

Գրականություն

  • Անհատական աշխատանքների դասակարգում, ամփոփում և ներկայացում։
  • «»- կլոր սեղան
  • Շարահյուսություն։ Շարահյուսական կառույցներ։
  • Քերականական հոմանիշներ
  •  Տեքստ, կառուցվածքը, բաղադրիչները։ Պարբերություն:

Մայիսի 27-31
Մայիսի 28- Բարձունքների նվաճում«Լեռան գագաթին օրն ուշ է մթնում»

Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռգառդուռ, մաս, թոռլեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկմուկ,
նուռ։
2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի – Սար, Արագած, ձյուն, կատար, արև, ցավ, գարուն, աղբյուր, առուն, բուրմունք, զեփյուռ, կակաչ, հով, ծաղիկ, ժայռ, քար, վիշտ։
1. Պատշգամբից երևում էր Արագած սարը․ տատիկս հաճախ էր հիանում այդ տեսարանով։
2. Արևի ուժեղ ճառագայթներից գլուխս սկսեց ցավել։
3. Ես միշտ տարբերում եմ նրա բուրմունքը ամբոխի մեջ։

Հոգնակի – դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։
1. Այս շինությունը փլվեց՝ հազարավոր դարեր կայուն մնալուց հետո։
2. Հոգու խորքում նա ուներ խորը անդունդներ, դրանք դանդաղ սպանում էին նրան։
3. Հանկարծ նկատեցինք բլրից իջնող հսկայական ժայռեր, որոնք ամբողջութամբ փակեցին ճանապարհը։

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում
–եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

4․ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Գործնական քերականություն

Առաջադրանքներ
1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձօձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդարծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծժամագործդիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործզովաշունչցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտզբոսավայր, հացաթխում։

 2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
Արև – արևալույս, արևամուտ, արևածագ, արևածաղիկ, արևադարձային
Լույս – լուսարձակ, լուսամուտ, լուսանկարիչ, լուսատու, լուսամփոփ
Հող – կավահող, սևահող, հողագործ, հողամաս, հողատեր
Ջուր – ջրավազան, կեղտաջուր, ջրահարս, ջրածին, ջրամբար
Նկար – նկարագիր, նկարազարդ, դիմանկար, գունանկար

3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանքեկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանիտանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավորձեռնարկատիրությունսահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական, վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

 4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլուն-փայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

Նրա փոքր-մոքր մարմինը անցավ իմ դիմացով։
Ես հավաքեցի աման-չամանը տեղափոխման համար։
Նրա այլուն-փայլուն շորերը նույնիսկ հեռվից աչք են ծակում։

Ես պետք է գնամ հեռու-հեռու, և գտնեմ այդ իրը։
Մենք արագ-արագ մտանք տուն և ծաղիկները հանձնեցինք տան տիրուհուն։
Քո գրած պատմվածքում տեղ-տեղ սխալներ կան։

5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց = հողագործություն,
նախածանց-արմատ-վերջածանց = դժկամություն,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց = գորգագործություն,
արմատ-արմատ = շաքարավազ,
արմատ-վերջածանց = լայնություն,
նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։

 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական:
Տառային – ՀՀ, ՌԴ, ԽՍՀՄ, ՀՈւԽ, ԱԺ, ԱԲԿ, ԱԴՆ, ՈՈւԳԸ, հէկ, բուհ, ջէկ, աէկ, զագս։
Բառային – ուսմասվար, դասղեկ, ժողտնտխորհ։
Խառը – անտառտնտեսություն, զինբժիշկ, շինհրապարակ, Քանաքեռհէկ։

Ուսումնական ապրիլ

Ապրիլի 1-5

Նախագծային ուսուցման ստուգատես

Թարգմանական ուսումնական նախագիծ

Նախագիծ «Արևելքի պոեզիա»

Կլոր սեղան-քննարկում «Մեկ բաժակ տաք պոեզիա»

Ապրիլի 8-12

Գրականություն

Վիլյամ Սարոյան փոքրիկ պատմվածքներ

Պատասխանի՛ր հարցերին, գրի՛ր փոքրիկ պատմություն՝ պատասխաններդ ընդգրկելով այդ պատմության մեջ:

Ապրիլի 15-19

Սահյանական օրեր

Ծանոթացի՛ր Համո Սահյանին:

ծանոթանալ Սահյանի պոեզիային
Սահյանը որպես բնության երգիչ
Ստեղծագործական ոճը, առանձնահատկությունները
Բանաստեղծական շարքերը
Ի՞նչ տեսարան է բացվում աչքերիդ առջև:
Բանաստեղծությունից դուրս գրել հատկանիշ ցույց տվող հինգ բառ:

Երեք գույնով նկարագրել «Չես ասի ոչ մի բառով» բանաստեղծությունը:
Ի՞նչ անուն կտաս բանաստեղծության մեջ նկարագրվող տագնապին:
Ինչպե՞ս կբացատրես հետևյալ տողերը.
«Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար»:

Արդյունքներ

Տեսագրություններ, ձայնագրություններ, ռադիոնյութեր, հրապարակումներ բլոգներում, դպրոցի ենթակայքում։

Սահյանական ստեղծագործությունների մեդիափաթեթ։

Ստեղծագործական աշխատանք՝ Սահյանն իմ աշխարհում։

ֆոտոշար« Գարունն իմ աշխարհում» խորագրով։

Ապրիլի 22-26

Միսաք Մեծարենց —ուսումնական փաթեթ
Անգիր սովորել  «Սիրերգ» և «Աքասիրաներու շուքին տակ» բանաստեղծությունները:

Մեծարենց «Վերջաբան»վավերագրական ֆիլմ «Մեծարենց»«Ծիածան» շարքը
Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ գրավո՛ր (7-10 նախադասությամբ) ներկայացրու՝ վերաբերմունք արտահայտելով:
Հոդված-«ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ ՄԸ»
Ճի՞շտ է ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձի՛ր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Բառերի տեսակները ըստ իմաստի և ձևի

1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն
արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր
բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում
և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտ
հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն
արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։
2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝
լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս
բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի
հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և
իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական ֊ վիթխարի

Հմայիչ ֊ դյութիչ

Դրվատել ֊ գովել

Ստերջ ֊ անպտուղ

Դժվար ֊ խրթին

Ծավի ֊ բիլ

Ողորկ ֊ հարթ

Տամուկ ֊ խոնավ

Դատարկել ֊պարպել

Ժողվել ֊ հավաքել

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան ֊ ծույլ

Ամպոտ ֊ ջինջ

Դալար ֊ հինավուրց

Ողորկ ֊ խորդուբորդ

Ուսյալ ֊ տգետ

Նոսր ֊ թանձր

Անջրդի ֊ ջրարբի

Օրինական ֊ ապօրինի

Գագաթ ֊ ստորոտ

Երկչոտ ֊ համարձակ

Արատավոր ֊ անբասիր
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռուարագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաքերկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արիմաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռմուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ