Ենթաստամոքսային գեղձ

si61322596658137

Ենթաստամոքսային գեղձը (pancreas) ընկած է ստամոքսի հետևը՝  հետին պատին մոտ իր ձախ մասով մտած է ձախ ենթակողի մեջ։ Հետևից նա հպվում է ստորին սիներակին, իսկ ձախից՝ երիկամային երակին և որովայնային աորտային։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ(caput), մարմին (corpus) և պոչ(cauda)։ Գեղձի գլխիկը ընդգրկված է տասներկումատնյա աղիով և գտնվում է գոտկային I և II ողների վերին մասերի մակարդակին։ Նա տափակած է առաջ-հետին ուղղությամբ, ընդ որում գլխիկի ու մարմնի սահմանում կա մի խոր կտրուճ՝ incisura pancreatic, որի մեջ պառկած են a և v. mesentericae superiors-ը, իսկ երբեմն նաև՝ նեղացած մաս՝ վզիկի ձևով։

Շնչառական Համակարգ

lungs

Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը