Ուսումնական Նոյեմբեր

Նոյեմբերի 5-10

Նախագծային ուսուցման ստուգատես

Նախագիծ. “Իմ ժամանակակիցը”

Առաջարկում եմ կարդալ

Քեթրին Մենսֆիլդ «Երանություն»

Սինյիտիրո Նակամուրա «Դղյակ տանող ճանապարհը» ֊ կարծիք ֊ վերլուծություն

Նադեր Էբրահիմի «Անձրևի հեքիաթը» ֊ կարծիք ֊ վերլուծություն

«Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորել ասելիքը:

Նոյեմբերի 12-17

«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթին, կարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

Մխիթարյանների դերը հայ մշակույթում:

Մխիթար Սեբաստացի- աշխատությունները

Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»

«Բազմավեպ»

Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

Նոյեմբերի 19-24

Դանիել Վարուժան

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի արտացոլքը:

Մովսես Խորենացու «Վահագն»-ի և «Ձոն»-ի ինքնատիպ ոճավորումը:

«Եղեգան փող»-ի պատկերը, արտահայտչականությունը:

Հովվերգական սրտառուչ պատկերների պոեզիան. «Հացին երգը» :

Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ» պատմվածքը:

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին»

Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:
Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»:
Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Նոյեմբերի 26— դեկտեմբերի 1

Էռնեստ Հեմինգուեյ «Դեղձանիկը՝ նվեր»

Լեզու և խոսքի մշակույթ

Գործնական աշխատանք

Բառակազմություն և բառագիտություն:

Իմաստաբանություն: Համանուններ և հարանուններ:

Բառագործածության սխալներ

Հետազոտական աշխատանք

Հոմանիշները, համեմատությունները Վարուժանի ստեղծագործություններում։

Նամականու ձևի օգտագործումը Վարուժանի ստեղծագործություններում:

Ավետիք իսահակյան (1875֊1957 թթ.)

Իսահակյանը քննարերգու բանաստեղծ է։ Կյանքից ու աշխարհից ստացած բոլոր տպավորությունները անցնում են նրա սրտի միջով դառնում անձնական զգացմունք, հետո դառնում բանաստեղծություն։ Նրա բանաստեղծական ներշնչանքի առաջին աղբյուրը հայրենի Շիրակ աշխարհն է, որին նվիրված բանաստեղծությունները հետագայում միավորվում են “Ալագյազի մանիներ” պոեմի մեջ։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը նվիրված են հայրենիքին և մորը։ Մորը նվիրված երգերից են “Մայրիկիս”, “Պանդուխտ որդին”։ Սիրո երգերից են “հավերժական սերը” և “Ասպետի սերը” բալլադները և “Մի մրահոն աղջիկ տեսա”։ “Հայչենի հողը” բալլադում ներկայացվում է արևելյան մի լեգենդ։

Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն` գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Ուսումնական Հոկտեմբեր

Հոկտեմբերի 1-5

Կոմիտասյան օրեր

Իմ Կոմիտասը

Հոկտեմբերի 8-13

Բառակազմություն և բառագիտություն:
Իմաստաբանություն: Հոմանիշ և հականիշ բառեր:
Բարդությունների տեսակնները

Հոկտեմբերի 15-19

Գոյականի թիվը

Ավետիք Իսահակյան — ուսումնական մեդիափաթեթ

Իմ Իսահակյանը

Հոկտեմբերի 22-26

Թարգմանություն

Առակ ամենա կարևոր հարցի մասին

Անհատական աշխատանք

1.. Ակսել Բակունց

Կենսագրական տեղեկություններ, հետաքրքիր փաստեր:

«Միրհավ» պատմվածքը:

«Ալպիական մանուշակ» պատմվածքը:

«Խոնարհ աղջիկը» պատմվածքը:

Խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն,…. Բակունցի ստեղծագործություններում:

Լեզվաբանական գիտելիքներ

Բառարանագրություն -2 ժամ

Բառարաններ կազմելու սկզբունքները, տեսակները:

Անհատական աշխատանք

Բառարաններից օգտվո՞ւմ եք

Այո

Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում

Հիմնականում օգտվում եմ Բանասիրական բառարաններից։

Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը

փադիշահ ֊ միապետի պաշտոնատար շատ արևելյան երկրներում

Իմաստաբանություն

Հոմանիշ և հականիշ բառեր: Նույնարմատ և տարարմատ հականիշ բառեր: Համանուններ և հարանուններ:

Բառագործածության սխալներ:

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ:

Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից:

1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել:

Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Եվրոպա թե՞ Ռուստաստան: Իսրայել Օրի

XVII դարի երկրորդ կեսին, Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր օսմանյան Թուրքիան, առավել հզորանալով, պայքար էին սկսել կայսրության դեմ: Այդ ժամանակ Եվրոպան Հայաստանի ազատագրության համար շատ լավ դաշնակիցներ էին:

1645 թ. Հռոմը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում համախբելու օսմանյան կայսրությունում գտնվող ժողովուրդներին:  Իմ կարծիքով այդ ժամանակ շատ ճիշտ քայլ էր դաշնակիցներ գտնել եվրոպայում:

Իսրայել Օրին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ խոսելուց հետո հասկանում է, որ առանց Ռուսաստանի օգնության նրանք չեն կարողանա իրականցնել իրենց ծրագրերը:

Այդպիսով նա գնում է այդ ժամանակվա թագավոր Պետրոս I-ի մոտ: Պետրոսը համաձայնում է օգնել, միայն երբ Հյուսիսային պատերազմը ավարտվի: Նա այդ ժամանակ Օրուն ուղարկում է Պարսկաստան և Անդրկովկաս, այնտեղի իրավիճակին ծանոթանալու:

1711 թվականին Իսրայել Օրին Աստրախանում հանկարծակի մահանում է, և Եսայի Հասան-Ջայալյանը վերադառնում է Արցախ: Իմ կարծիքով նրա մահը պատահական չէր:

Իմ կարծիքով, եթե նույնիսկ Եվրոպայից որոշ երկրներ Թուրքիայի հետ պայմանագիր էին կնքել, ճիշտ էր օգնություն խնդրել եվրոպական երկրներից: Քանի որ շատ երկրներ օգուտ կստանային օսմանյան կայսրության փլուզումից, նրանք ավելի հորդրոված կլինեին օգնել:

Իսրայել Օրու գործունեությունը

Իսրայել Օրու ներդրումը Հայոց ազատագրական պայքարում շատ մեծ էր:

Երբ Օրին ապրում էր Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, նա կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում էր Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր առաջարկները:  Հովհան Վիլհելմին հետքրքրում էին նրա առաջարկները և նա համաձայնվել էր օգնել:

Իսրայել Օրու առաջարկով նա եկել էր Հայաստան և մասնակցել էր Անգեղակոթի ժողովին, որը տեղի է ունեցել 1699 թվականին: Ժողովի ժամանակ որոշվում է, որ Օրին պետք է շարունակի բանակցությունները ուրիշ եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ:

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհելմին ներկայացրել էր Հայաստանի ազատագրության ծրագիրը, որը հայտնի էր “Պֆալցյան ծրագիր” անվանումով: Հովհան Վիլհեմը հավանություն է տալիս ծրագրին և առաջարկում է Օրուն գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ այնտեղի տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար: Ֆլորենցիայի դուքսը համաձայնվում է, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են, որովհետև 1699-ին արդեն հաշտության պայմանագիր էին կնքել Թուրքիայի հետ:

1701 թվականին Իրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը: Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով, այդ պատճառով հուսադրում է Օրուն, որ կզբաղի այդ հարցերով պատերազմից հետո: Որպես ռուսական դեսպան, նա Օրուն ուղարկում է Պարսկաստանում և Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու համար: Իսրայել Օրուն տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան:

Իսրայել Օրին, սակայն, մեկնում է նախ Եվրոպա և Հռոմի պապից ստանում պարսից շահին ուղղված նամակը, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնյա բնակչության նկատմամբ:

1708 թվականին Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, իսկ 1709 թվականին շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:

Ռուսաստան վերադառնալու ժամանակ Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Ասրտախանում 1711 թ. Իսայել Օրին անակնկալ մահացավմ իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադաձրավ Արցախ: